Բելգիայի ակնաբույժները 3D տպիչի միջոցով ցանցաթաղանթ են ստանում

11:32   28 մայիսի, 2015

Անտվերպենի համալսարանի ակկնաբույժները Լեվենի կաթոլիկ համալսարանի գիտնականների հետ համատեղ աշխատում են 3D տպիչի միջոցով մարդու աչքի ցանցաթաղանթ ստանալու ուղղությամբ: Այս մասին է հայտնում բելգիական Belga գործակալությունը:

Կենդանի հյուսվածքներից ստացած ցանցաթաղանթի առաջին նախատիպերը լաբորատոր պայմաններում փորձարկվելու են արդեն հունիսին:

Նախագծի իրականացման համար գիտնականները Ֆլամանդիայի գիտական հետազոտությունների հիմնադրամից 600 մլն. եվրո են ստացել որպես սուբսիդիա:

Մասնագետների խոսքով՝ Բելգիան բիոտեխնոլոգիայի եւ բիոտպիչների արտադրության ոլորտի առաջատարն է: 



© NEWS.am Medicine