Մշակվել է նիհարելու համար նախատեսված նոր դեղամիջոց

19:46   28 մայիսի, 2015

Նիհարելու համար նախատեսված նոր դեղորայքը մշակվել Բոնի համալսարանի (Գերմանիա) գիտնականների կողմից: Բուժումն արդեն իսկ բարձր արդյունավետությամբ է աչքի ընկել փորձարկումների սկզբում: Եթե դեղորայքը դրական արդյունքներ արձանագրի նաեւ կլինիկական փորձարկումների ընթացքում, մոտ ապագայում այն կհայտնվի վաճառքում՝ որպես նիհարելու համար նախատեսված միջոց:

Նշյալ դեղորայքն աշխատում է «վնասակար» սպիտակ ճարպի ձեւավորման կասեցման մեխանիզմով: Սպիտակ ճարպի ավելցուկը կապված է մի շարք քրոնիկ հիվանդությունների հետ: Միջին վիճակագրական չափահաս մարդու օրգանիզմում սպիտակ ճարպը 90 տոկոս է կազմում:

Բոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ գուանիլատցիկլազա կոչվող ֆերմենտը ակտիվացնում է օգտակար ճարպի արտադրումն ու նվազեցնում է սպիտակ ճարպի պարունակության մակարդակը: Մկների վրա դեղորայքի փորձարկումները ցույց տվեցին, որ փորձարակական այս դեղորայքով մշակված կրծողների օրգանիզմում նվազում է վնասակար եւ աճում օգտակար ճարպի պարունակության մակարդակը:



© NEWS.am Medicine