Բոդիբիլդերը մահացել է ձեթի ներարկումից հետո

23:45   29 մայիսի, 2015

Մեքսիկացի Հուան Մանուել Սանչեսը որոշեց փորձարկումներ անել սեփական արտաքին տեսքի վրա՝ Ունուկմա քաղաքում կայանալիք գեղեցկության մրցույթին մասնակցելու համար: Նա համարում էր, որ իր մարմինը բավականաչափ ձիգ չէ, սակայն անաբոլիկ կասկածելի նյութի ներարկումը նրա համար ճակատագրական եղավ:

Կրծքի մկաններ մեջ ձեթ ներարկել՝ դրանց տեսք հաղորդելու համար, Հուանին խորհուրդ էին տվել նրա երեխաները, որոնք պնդում էին, որ այդպես են վարվում բոլոր բոդիբիլդերները:

Առանց երկար մտածելու տղամարդը իր կրծքի մկանների մեջ ներարկեց կասկածելի վերոնշյալ նյութի բավականին լուջ քանակություն: Նա միանգամից վատ զգաց իրեն, նրա մոտ սուր ցավեր ի հայտ եկան: Խուճապի մատնված ընկերները նրան դիազեպամ տվեցին:

Հաջորդ օրվա առավոտյան 5-ին նրա ընկերները շտապ օգնություն կանչեցին, քանի որ տղամարդու ինքնզգացողությունն էլ ավելի վատթարացավ: Ութ օր անց տղամարդը մահացավ: Բժիշկները միաձայն պնդում են, որ այս ամենի պատճառը անաբոլիկի ներարկումն էր, քանի որ մեքսիկացու մկանային հյուսվածքները վանեցին օտարածին հեղուկը, իսկ մահվան պահին այն հասցրել էր թափանցել տղամարդու թոքերն ու ուղեղը: 



© NEWS.am Medicine