Բժիշկները որոշել են սուրճի օգտագործման օրական չափաբաժինը

19:35   29 մայիսի, 2015

Օրական չի կարելի լուծվող սուրճի չորս բաժակից ավել խմել, նախազգուշացնում են մասնագետները: Դա վտանգավոր է նույնիսկ իդեալական առողջ մարդկանց համար: Սակայն առանձնապես վտանգավոր է սուրճի չարաշահումը հղի կանանց եւ երիտասարդների համար (նրանց համար լիմիտը կազմում է օրական երկու բաժակ):

Ընդհանուր առմամբ սուրճի մաքսիմալ անվտանգ չափաբաժինը օրական կազմում է 400 միլիգրամ (մեկ բաժակը 100 միլիգրամ է կազմում): Էսպրեսոյի մի բաժակի մեջ պարունակվում է 80 միլիգրամ: Սակայն որոշ սրճարաններում մատուցում են սուրճ, որի դեպքում բավական է մեկ բաժակ՝ օրական լիմիտը գերազանցելու համար: Ինչպես ցույց տվեց վերլուծությունը, տարբեր սրճարաններում մատուցվող սուրճի՝ կոֆեինի պարունակության տարբերությունը հսկայական է:

Սննդի անվտանգության եվրոպական գործակալությունը նշում է, որ ավելի շատ սուրճ խմելու դեպքում մարդը ավելի տագնապալից է դառնում, բախվում է անքնության, սրտի ռիթմի խախտումների, ինչպես նաեւ սրտային անբավարարության հետ: Իսկ սուրճը չարաշահող կանանց մոտ կարող են բնածին արատներով երեխաներ ծնվեն կամ ընդհանրապես վիժում տեղի ունենա:

Կոֆեինը պարունակվում է ոչի միայն սուրճի մեջ, եւ դա եւս պետք է հաշվի առնել: Այսպես, մեկ բաժակում լուծվող սուրճի մեջ պարունակվում է 50 միլիգրամ, մեկ շիշ Red Bull-ում՝ 80 միլիգրամ, շոկոլադե փոքրիկ սալիկի մեջ՝ մինչեւ 50 միլիգրամ: Կոֆեինը առկա է նաեւ բազմաթիվ ցավազրկողներում:



© NEWS.am Medicine