Հյութային դիետաները վտանգավոր են Ձեր ատամների համար

12:41   24 հունիսի, 2015

Հյութային դիետաները վերջերս շատ տարածված են դարձել բնակչության շրջանում: Այս դիետաների շրջանակներում մարդիկ մի քանի շաբաթ շարունակ խմում են միայն բնական հյութ եւ ֆրեշ:

Այսպիսի դիետան, հավանար, իսկապես օգնում է նիհարել ու մաքրել օրգանիզմը տոկսիններից, սակայն, ինչպես նշեց բժիշկ Ուչեննա Օկոյեն, այն շատ վնասակար է ատամների համար: Բանն այն է, որ մրգերում, ի տարբերություն բանջարեղենի, շատ մեծ է շաքարի ու թթուների պարունակությունը, որոնք քայքայում է ատամների էմալը: Արդյունքում ատամները դառնում են ավելի կարճ ու փոքր, ինչը վիզուալ մարդուն տաս տարով ավելի մեծ է դարձում:

«Շատ մարդիկ չեն հասկանում, որ, մրգային հյութեր խմելով, նրանք քայքայում են ատամները, քանի որ մրգային հյութը քայքայում է էմալը»,- նշեց մասնագետը:

Այս հյութերի քայքայիչ էֆեկտ առանձնապես նկատելի է մարսողական վարքագծի խախտումներ ունեցող մարդկանց մոտ: Օրինակ, եթե մարդը տառապում է բուլեմիայով եւ հետեւում հյութային դիետայի, նրա ատամների վիճակը վատթարանում է:

Եթե Դուք, այնումենայնիվ, պլանավորում եք հետեւել հյութային դիետայի, բժիշկ Օկոյեն խորհուրդ է տալիս բանջարեղեն օգտագործել, քանի որ դրանց ազդեցությունը էմալի վրա այդքան քայքայիչ չէ: Նախապատվություն պետք է տալ կանաչ բանջարեղենին, որը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում:

Իսկ եթե Դուք քաղցր հյութ եք խմում, խմեք այն միանգամից՝ էմալի վրա բացասական ազդեցությունը կրճատելու համար:

 



© NEWS.am Medicine