Ամստերդամում ընթանում է ՄԻԱՎ–դրական մարդկանց միջազգային հանդիպումը

17:43   25 հունիսի, 2015

Այսօր՝ հունիսի 25-ին, Ամստերդամում մեկնարկել է «Y+ Steering Committee Meeting», որը կազմակերպվել է GNP+-ի կողմից (Global Network of People Living with HIV՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց գլոբալ ցանց):

Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը ներկայացնում է Յանա Պանֆիլովան՝ ՄԻԱՎ ունեցող աղջիկը Ուկրաինայից: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ հանդիպմանը մասնակցելու են ամբողջ աշխարհից մարդիկ, որոնք քննարկելու են իրենց տարածաշրջանների խնդիրներն ու դրանց լուծման մարտավարությունը:

Այսօր Յանան հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում ներկայացրել է Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը, ինչպես նաեւ «Թիներջայզեր» նախագիծը (http://teenergizer.org): Նա պատմեց նաեւ այն մասին, թե ինչ են զգում ՄԻԱՎ ունեցող դեռահասներն ու ինչ խնդիրների հետ են բախվում:

Յանայի խոսքով՝ այսպիսի խնդիրները շատ կարեւոր են, քանի որ արդիական խնդիրները քննարկելու հնարավորություն են տրամադրում: 



© NEWS.am Medicine