Ավելորդ քաշը կախված չէ օգտագործվող կալորիաների քանակից

20:18   27 հունիսի, 2015

Մարդիկ գիրանում են ոչ թե կալորիաների, այլ անկանոն սնվելու եւ վերամշակված սնունդ օգտագործելու պատճառով, նշում են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

Նրանց հետազոտության համաձայն՝  կալորիաների քանակով չտարբերվող, սակայն տարբեր բիոքիմիական կառուցվածքով մթերքներ օգտագործելիս ազդեցությունը օրգանիզմը վրա եւս կարող է տարբեր լինել: Օրինակ, սպիտակուցային սնունդը ստիպում է օրգանիզմին դրա յուրացման համար 10-20 անգամ ավելի էներգիա ծախսել: Այսպիսով, գիտնականներն ընդգծում են, որ սպիտակուցային մթերքները չեն նպաստում գիրանալուն՝ անկախ կալորիաների քանակից:

Նույն էֆեկտն ունեն նաեւ այն մթերքները, որոնք բարդ ածխաջրեր են պարունակում: Բացի այդ՝ սպիտակուցներն ու բարդ ածխաջրերը, որոնք հիմնականում մթերքներում պարունակվում են վիտամինների ու միներալների հետ մեկտեղ, եւս խոսում են այն մասին, որը այս սնունդն ավելի նախընտրելի է:

Մյուս կողմից՝ քաղցր ու ճարպերով հարուստ մթերքները նաեւ այսպես կոչված «վտանգավոր» կալորիաներ են պարունակում, որոնք նույնիսկ աննշան քանակությամբ նպաստում են ավելորդ քաշի ի հայտ գալուն՝ դրանց՝ օրգանիզմի կողմից յուրացման գործընթացի առանձնահատկությունների պատճառով:

Այս առումով, այսպիսով, առավել ռիսկային է վերամշակված փափուկ սնունդը՝ երշիկը, թխվածքեղենը եւ այլն:

 



© NEWS.am Medicine