Կեսարյան հատումը չի կարող աուտիզմի զարգացման պատճառ դառնալ

14:06   27 հունիսի, 2015

Կեսարյան հատումը չի կարող աուտիզմի զարգացման պատճառ դառնալ, պնդում են Centre for Foetal and Neonatal Translational Research-ի գիտնականները: Նրանց հետազոտությունը ցույց տվեց, որ այս խնդրի զարգացման հավանականությունը երեխայի մոտ կախված չի նրա լույս աշխարհ գալու եղանակի հետ:

Jama Psychiatry  ամսագրում լույս տեսած հետազոտության հեղինակների համոզմամբ՝  աուտիզմով տառապող երեխաների լույս աշխարհ գալուց ավելի հաճախ է կեսարյան հատման անհրաժեշտություն ի հայտ գալիս՝ տարբեր գենետիկական ու արտաքին գործոնների պատճառով: Այժմ, սակայն, գիտնականները որոշեցին ստուգել այն տվյալները, որոնք ավելի վաղ ապացուցում էին, որ կեսարյան հատումը 21 տոկոսով ավելի հավանական է դարձնում աուտիզմի զարգացումը:

Գիտնականները որոշեցին պարզել, արդյոք աուտիստ երեխաները այս հիվանդությամբ տառապող քույր կամ եղբայր ունեն, քանի որ գենետիկան համարվում է այս հիվանդության զարգացման գլխավոր գործոններից մեկը:

Այս վերլուծությունը ցույց տվեց, որ կեսարյան հատումն ինքնին երեխայի մոտ աուտիզմի զարգացման հավելյան վտանգների չի հանգեցնում: Շատ ավելի մեծ է այն հավանականությունը, որ անհայտ գենետիկական գործոնների պատճառով ավելի հաճախ է կեսարյան հատման անհրաժեշտություն ի հայտ գալիս: 



© NEWS.am Medicine