19-ամյա կոլումբացին մեկ ամիս ապրել է մեջքի մեջ դանակի սայրով (ֆոտո)

11:49   27 հունիսի, 2015

Կոլումբիայում վիրաբույժները 19-ամյա երիտասարդի մեջքից հեռացրել են դանակի սայրը, որն այնտեղ է եղել մոտ մեկ ամիս եւ որի մասին երիտասարդը ոչինչ չգիտեր:

Ինչպես նշում են կոլումբիական լրատվամիջոցները, Ջոննի Ջունիոր Պաչեկո Մոլինարեսը (Johnny Junior Pacheco Molinares) բացարձակապես ոչինչ չգիտեր իր մեջքի մեջ դանակի սայրի գտնվելու մասին: Նա վիրավորվել է փողոցային կռվի ժամանակ, սակայն որեւէ դիսկոմֆորտ չի զգացել այնքան ժամանակ, մինչեւ նրա մոտ շնչառական խնդիրների սկսվեցին:  Հունիսի  25-ին նա դիմեց Սոլեդադ քաղաքի հիվանդանոց, որտեղ նրան ռենտգեն արեցին:

Մեծ էր բժիշկների զարմանքը, երբ նրանք ռենտգենի նկարներն ուսումնասիրելուց հետո դանակի 14 սանտիմետրանոց սայր նկատեցին: Երիտասարդի բախտը բերել էր, որ այն չէր վնասել կենսական նշանակություն ունեցող օրգանները, եւ բժիշկները կարողացան հեռացնել այն վիրահատության ընթացքում:

Վիրաբուժական միջամտությունից մեկ ժամ անց երիտասարդը գնաց տուն: 



© NEWS.am Medicine