Սպիտակ ու դեղին գույնի շորերը հարմա՞ր չեն ամռան համար

12:38   29 հունիսի, 2015

Այն կարծիքը, որ ամռանը պետք է սպիտակ շորեր հագնել, հնացել է: Իսպանական գիտնականները Կատալոնիայից պնդում են, որ մուգ գույները շատ ավելի լավ են կլանում ուլտրամանուշակագույն ճառագայթները: Իսկ այն մարդիկ, որոնք բաց գույնի շորեր են հագնում, կարող են քաղցկեղ ձեռք բերել:

Այս եզրահանգման են եկել գիտնականները փորձարկումներից հետո: Նրանք ներկում էին բամբակե կտորը տարբեր գույներով, իսկ այնուհետև փորձում կլանել ուլտրամանուշակագույն ճառագայթները:

Մասնագետները զգուշացնում են նաև, որ ամառային հագուստը պետք է ազատ լինի, քանի որ նեղ շորերը չեն պաշտպանում արևի ճառագայթներից:

Այն մարդիկ, որոնք աշխատում են փողոցում, կամ ստիպված են անընդհատ տեղափոխվել քաղաքով մեկ, պետք է նախապատվություն տան բամբակե կտորից կարած հագուստին: Մասնագետները նաև խորհուրդ են տաիս գլխարկներ կրել՝ գլուխը պաշտպանելու համար:  



© NEWS.am Medicine