Կոկոսի ձեթով ատամների մաքրումը պաշտպանու՞մ է կարիեսից

22:23   30 հունիսի, 2015

Հին Հնդկաստանում լայնակի օգտագործվող կոկոսի ձեթով ատմաները մաքրելը ատամնաբուժության մեջ ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում: Այս մեթոդի կողմնակիցները նշում են, որ կոկոսի ձեթի միջոցով մարդիկ ոչ միայն կարող են սպիտակեցնել ատամները, այլ նաեւ մաշկը ավելի վառ դաձնել, ինչպես նաեւ պաշտպանվել մրսածությունից ու հոգնածությունից:

Հնդկական Kennur Dental College-ի գիտնականների հետազոտությանը մասնակցել է 16-18 տարեկան 61 մարդ: Այդ հետազոտությունը հաստատել է կոկոսի ձեթի օգտակարության վարկածը: Պարզվեց, որ այս ձեթը նվազեցնում է ատմաների վտանգավոր փառի գոյացման հավանականությունը, եւ, հետեւաբար, նաեւ լնդերի հիվանդությունների հավանականությունը:

Կամավորների մի մասը հետազոտության ընթացքում ատամները մաքրել է կոկոսի ձեթով, իսկ մյուս մասը՝ ոչ մի կերպ չէր փոխել ատամները խնամելու սովորական մեթոդները: Արդեն մեկ շաբաթ անց առաջին խմբում նկատվեց ատամի փառի եւ լնդերի հիվանդության ցուցանիշների նվազում: Այս դրական միտումը շարունակվեց մեկ ամիս:

Իսկ ի՞նչ տեսք ունի կոկոսի ձեթով ատամների մաքրումը: Մարդը բերանի մեջ է պահում մեկ գդալի չափով կոկոսի ձեթ՝ 5-20 րոպե շարունակ, ինչից հետո թքում:

Այուրվեդան խոստանում է, որ այս պրոցեդուրան շատ դրական կանդրադառնա մաշկի վրա եւ թույլ կտ ազատվել աչքերի տակ եղած այտուցվածությունից, սակայն գիտականորեն դա դեռեւս ապացուցված չէ: 



© NEWS.am Medicine