Հուլիսի 1-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ուսանողների և երիտասարդ գիտնականների սատելիտային սիմպոզիում: Միջոցառումը կազմակերպվում է 4-րդ բժշկական համագումարի շրջանակներում:
Միջոցառմանը մասնակցել են Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի նախագահ Մերի Փափազյանը, Ամերիկայի բժշկական քոլեջների ասոցիացիայի (GHLO) ղեկավար Ջենի Սամանը, Հարվարդի համալսարանի ասիստենտ-պրոֆեսոր Արա Նազարյանը, Քլիվլենդի կլինիկայի նյարդավիրաբուժական անեսթեզիոլոգիայի բաժանմունքի պետք Ռաֆի Ավիցյանը:
Հրավիրված զեկուցողները պատմել են հետդիպլոմային կրթության նոր միտումների, ինչպես նաև ուսանող բժիշկներին՝ նրանց երկրից դուրս տրամադրվող աջակցության մասին: Բացի այդ՝ օտարերկրա մասնագետները կիսվեցին գրանտ ստանալու համար հայտի հաջող լրացման, ինչպես նաև բժշկական գյուտերի ստեղծման և դրանց պատենտավորման փորձով:
Սիմպոզիումի երկրորդ մասի ընթացքում ելույթ ունեցան երիտասարդ գիտնականներն ու ուսանողները Հայաստանից ու ՌԴ-ից: Բարձրացվել էին այնպիսի թեմաներ, ինչպիսին են չոր աչքի համախտանիշը, արտարգանդային բեղմնավորումը, հղիության ընդհատման իմունոլոգիական պատճառները, նարկոզի օգտագործման կլինիկական էֆեկտները և այլն: