Նոր նյութը նվազեցնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի աճը 80 տոկոսով

10:43   3 հուլիսի, 2015

Բրիտանացի գիտնականները նոր քիմիական նյութ են ստեղծել, որը կարող նվազեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի՝ այս հիվանդության ամենավտանգավոր տեսակներից մեկի, աճը 80 տոկոսով: Այս նյութը,սակայն, փորձարկվել է առայժմ միայն կրծողների վրա:

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները Սթիվեն Նիդլի գլխավորությամբ մկներին MM41 կոչվող նյութ էին ներարկում, որը ստեղծված է անոմալ գեների կասեցման համար՝ ԴՆԹ փոքր հանգույցների՝ այսպես կոչված կվադրուպլեկսների վրա ազդելու միջոցով: Դրանք բավականաչափ տարբերվում են նորմալ ԴՆԹ-ից ու հիմնականում պարունակվում են անոմալ գեներում:

Հետազոտությունները ցույց տվեցին, որ MM41-ը  կասեցնում է երկու գեների՝ k-RAS-ի եւ BCL-2-ի գործառույթները: Այդ գեները առկա են հիմնականում ենթաստամոքսային գեղձի ուռուցքներում: Մկները ստանում էին MM41 շաբաթական երկու անգամ 40 օրվա ընթացքում: Իսկ վերահսկիչ խմբում կրծողները որեւէ բուժում չէին ստանում: Այս նյութի ամենամեծ չափաբաժինների ազդեցությունը հանգեցնում ուռուցքի՝ 80 տոկոս նվազմանը, իսկ 30 օր անց քաղցկեղը հաղթահարվում է բոլոր մկների մոտ:

Այս խմբի երկու կրծողների մոտ ուռուցքները ամբողջության անհետանում էին առանց կրկնվելու միտումների: Այնուհետեւ գիտնականները հետեւում էին կրծողներին եւս 239 օր, ինչը գրեթե նրանց մնացած կյանքի ողջ տեւողությունն է: Անալիզները ցույց տվեցին, որ MM41-ը հասնում է մինչեւ քաղցկեղային բջիջներ հիմքեր եւ արդյունավետ կերպով ազդում ենթաստամոքսային գեղձի վրա:

Ընդ որում՝ լուրջ կողմնակի ազդեցություն կրծողների մոտ ի չարձանագրվեց, ի հայտ չեկավ նաեւ հյուսվածքների վնասում կամ քաշի կորուստ: 



© NEWS.am Medicine