Լյարդի լապարոսկոպիկ վիրահատություններն ավելի՞ անվտանգ են, քան բաց վիրահատությունները

22:37   5 հուլիսի, 2015

Զարգացած երկրներում բազմաթիվ վիրաբույժներ այսօր նախընտրում են լապարոսկոպիկ, այլ ոչ թե բաց վիրահատությունները: Այսպիսի վիրահատությունները մի շարք առավելություններ ունեն՝ դասական վիրահատությունների նկատմամբ, կարծում է վիրաբույժ Բյերն Էդվինը (Օսլո, Նորվեգիա), որը մասնագիտանում է լյարդի եւ լեղուղիների վիրահատությունների ոլորտում:

4-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում Բյերն Էդվինը հանդես եկավ լյարդի վիրահատությանը եւ պարենխիմայի պահպանմանն ուղղված տեխնիկային նվիրված դասախոսությամբ: Ինչպես նշեց նա NEWS.am Medicine-ի հետ զրույցում, այսպիսի վիրահատությունները ժամանակ հեռացվում է քաղցկեղային ուռուցքները, սակայն պարենխիմայի առողջ հյուսվածքների մեծ մասն անվնաս է մնում:

Խոսելով լապորոսկոպիկ վիրահատությունների առավելության մասին՝ բժիշկ Էդվինը ընդգծեց հետեւալը.

Գոյություն ունի նաեւ կարծիք, որ քաղցկեղ ունեցող հիվանդների ապաքինման մակարդակն այսպիսի վիրահատություններից հետո ավելի բարձր է, սակայն դա դեռ պետք է ապացուցել: Հավանաբար, դա կախված է ինչպես վիրահատության ընթացքում օգտագործող տեխնիկայի, այնպես էլ հետագա բուժման հետ: Այս պահին Օսլոյում փորձարկումներ են իրականացնում, որոնց նպատակն է՝ պարզել, ինչքանով են ապաքինման ցուցանիշները ավելի բարձր լապորոսկոպիկ վիրահատություններից հեոտ: Ինչպես նշեց բժիշկ Էդվինը, հետազոտությունը նախատեսվում է ավարտել տարվա վերջում:

Ինչ վերաբերվում է լապարոսկոպիկ վիրահատությունների բացասական կողմերին, ապա բժիշկ Էդվինը նշեց, որ, եթե վիրաբույժը տիրապետում է համապատասխան տեխնիկային, ոչ մի բացասական կողմեր չկան:

«Սակայն բժիշկը միշտ պետք է աշխատի ինքն իր վրա եւ սովորի: Պետք է սկսել հասարակ դեպքերից՝ աստիճանաբար անցում կատարելով դեպի բարդ դեպքերը: Եթե վիրաբույժը գիտելիքների կամ փորձի պակաս ունի, վիրահատությունը կարող է շատ վտանգավոր լինել», - զգուշացրեց մասնագետը:

Բժիշկ Էդվինն, ի դեպ, նմանատիպ վիրահատություններ է անցկացրել նաեւ այստեղ՝ Հայաստանում: Ընդ որում՝ վերջին վիրահատությունը նա իրականացրել է վերջերս՝ հուլիսի 2-ին: Այստեղ, իհարկե, պայմանները մի փոքր տարբերվում են այն պայմաններից, որոնց բժիշկը սովոր է: Մասնավորապես, սարքավորումներն են հին:

«Սարքավորումներ ձեռք բերելու համար նախատեսված որոշ ներդրումների առկայության դեպքում շատ հանգիստ կարելի է յուրացնել այս վիրահատությունների տեխնիկան», - նշեց բժիշկը:

 



© NEWS.am Medicine