Սադոմազոխիզմը՝ առավել հաճախ հանդիպող սեռական խնդիր

22:40   6 հուլիսի, 2015

Սադոմազոխիզմը առավել հաճախ հանդիպող սեռական խնդիրն է: Այս մասին հայտնեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Արա Չարչյանը՝ հանդես գալով զեկույցով 4-չդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներումԼ

Նրա խոսքով՝ վերջին տարիներին խնդիրը ավելի է տարածվել ԶԼՄ-ների ու գրականության միջոցով դրա մասսայականացման հետեւանքով:

«Այսպես, սադոմազոխիզմի աճ է նկատվել «Մոխրագույնի 50 երանգները» գրքի լույս տեսնելուց հետո», - նշեց Չարչյանը:

Այս խնդրի տարատեսակներից բժիշկը նշեց մետատրոպիզմը (սեռական վարքագծի տեսակ, որի դեպքում կինը դոմինանտ է հանդիսանում), պաժիզմը (որի դեպքում զուգընկերներից մեկը ծառայի դերում է հանդես գալիս), հեմատոֆիլիան (որի դեպքում սեռական բավարարումը տեղի է ունենում զուգընկերոջ արյունը տեսնելուց կամ դրա համը զգալուց հետո) եւ ֆլագելանտիզմը (զուգընկերներից մեկը տանջում է

Սեքսոպաթոլոգի խոսքով՝  հեմատոֆիլիան որպես պարաֆիլիա ի հայտ է եկել 19-րդ դարում, երբ ի հայտ եկող վամպիրիզմին վերաբերվող առաջին գրքերը, որոնք էրոտիկ տեսարաններ էին պարունակում: «Տեսականորեն սադոմազոխիզմը վտանգ չի ներկայացնում, եթե այս ակտը գոհացնում զուգընկերներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սադիզմը բարդացումներով է ուղեկցվում: Երբեմն այդ բարդացումները կարող են հագնեցնել սեռական հողի վրա իրականացված սպանություններին», - նշեց սեքսոպաթոլոգը:

Նա բուժման հետեւալ միջոցները առաջարկեց՝ ֆարմակոթերապիա, բիխեվիորալ թերապիա, հոգեվերլուծություն: Շատ հաճախ այս մեթոդները համակցված են կիրառվում:

Սադոմազոխիզմից բացի՝ նա թվարկեց նաեւ այն ժամանակակից խնդիրները, որոնց թվին է դասվում ասֆիկսոֆիլիան, հեռախոսային խուլիգանությունն ու ֆրոտերիզմը:

«Կցանկանայի կանգ առնել ֆրոտերզիմի վրա: Ֆրոտերիզմի դեպքում սեռական բավարարում է տեղի ունենում անծանոթ մարդուն քսվելու արդյունքում: Այս խնդիրի զարգացումը առաջին հերթին կապված է հասրակական տրանսպորտի զարգացման հետ: Այսպես, այս խնիդրը հաղթահարելու համար Մեքսիկայում եւ Ճապոնիայում պիկ ժամերին սկսեցին օգտագործել առանձին վագոններ տղամարդկանց եւ կանանց համար», - հայտնեց սեքսոպաթոլոգը: 



© NEWS.am Medicine