Հայ գիտնականը ԱՄՆ-ում մի շարք գյուտերի հեղինակ է դարձել

15:15   6 հուլիսի, 2015

Ծագումով հայ գիտնականներն ու բժիշկներն այսօր աշխատում են աշխարհի տարբեր կլինիկաներում: Այդպիսի գիտնականներից մեկը Ռաֆի Ավիտսյանն է, ով հայտնի Cleveland Clinic Foundation-ի բժիշկ-անեստեզիոլոգ է և մասնագիտանում է ուղեղի վիրահատությունների դեպքում իրականացվող անեստեզիաների ոլորտում: Այսպես, մեր հայրենակիցներից մեկը մի քանի բժշկական գյուտերի հեղինակ է դարձել, որոնց մասին նա պատմեց NEWS.am Medicine թղթակցին:

Նրա գյուտերից մի քանիսն արդեն պատենտավորվել են: Ամենահետաքրքիր գյուտերից մեկը օգտագործվում է վիրահատարանում: Դա, ինչպես բացատրեց Ռաֆի Ավիտսյանը, հատուկ կափարիչ է, որը հագցվում է fiber-optic scope սարքի վրա և ոչ միայն ավելի դյուրին դարձնում դրա մաքրումը պրոցեդուրայից հետո, այլ նաև նվազեցնում մեկ պացիենտից մյուիսն ինֆեկցիայի փոխանցման հավանականությունը: Այս սարքավորումը լայնորեն կիրառվում է Եվրոպայում: Հուսանք, որ մոտ ապագայում այն հասանելի կլինի նաև Հայաստանում:

Քանի որ ներհիվանդանոցային վարակները այսօր շատ տարածված են ամբողջ աշխարհում, նույնիսկ ամենազարգացած կլինիկաներում, բժիշկ Ավիտսյանի գյուտը շատ մեծ նշանակություն կարող է ունենալ և կօգնի նվազեցնել ինֆեկցիաների քանակը գոնե fiber-optic scope կիրառման ընթացքում:

Հիշեցնենք, որ Ռաֆֆի Ավիտսյանը Հայաստան է եկել 4-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցելու համար, որն անց էր կաղվում հուլիսի 2-4-ը: Նրա կարծիքով՝ այս համագումարը շատ կարևոր է, քանի որ հնարավորություն է տալի հայ բժիշկների ու սփհուռքի մասնագետների միջև համագործակցություն հաստատելու http://med.news.am/arm/news/6739/hayastani-4-rd-mijazgayin-bzhshkakan-hamagumary-meknarkec-hayk-demoyani-dasakhosutyamb-foto.html



© NEWS.am Medicine