Աբորտները Հայաստանի լրջագույն խնդիրներից են. ամերիկացի բժիշկ

20:34   6 հուլիսի, 2015

Աբորտները Հայաստանի՝ վերարտադրողական առողջության ոլորտի լրջագույն խնդիրներից են, կարծում է վերարտրադրողական առողջության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (Կալիֆորնիա, ԱՄՆ):

Նրա խոսքով՝ աբորտներն այստեղ արվում են մի շարք պատճառներով, եւ դրանցից ամենատարածվածը երեխայի սեռն է: Շատ զույգեր Հայաստանում, իմանալով, որ ապագա երեխան աղջիկ է, ընդհատում են հղիությունը, կարծելով, որ սա «ընտանիքի ներդաշնակեցման» միջոց է, նշում է մասնագետը:

Այսպիսի խնդիրներ կան նաեւ այլ երկրներում՝ օրինակ, Չինաստանում, որն այսօր առաջատար է սելեկտիվ աբորտների քանակով: Գոյություն ունի նաեւ  կարծիք, որ այս ցուցանիշով երկրորդը Ադրբեջանն է, երրորդը՝ Հայաստանը:

«Դա այն չէ, ինչով կարելի է հպարտանալ: Մենք չպետք է բացասակայն որեւէ գոործոններով առաջատար լինենք», - նշեց Վիգեն Սեֆիլյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակը Հայաստանում պետք է փոխել, քանի որ աբորտները ոչ միայն էթիկական խնդիր են, այլ կարող են բացասաբար ազդել կանանց առողջության եւ ապագայում երեխաներ ունենալու նրանց հնարավորության վրա:

Ինչպե՞ս լուծել սելեկտիվ աբորտների խնդիրը Հայաստանում:

Վիգեն Սեֆիլյանի խոսքով՝ որոշումը կարող է մեկը չլինել, այստեղ պետք է բազմակողմանի մոտեցում կիրառել: Առաջին հերթին, պետք է փորձել լուծել հարցը օրենսդրական մակարդակով՝ ընդունել օրենքներ, որոնք կարգելեն սելեկտիվ աբորտները: Մասնագետի խոսքով՝ եթե դրանք ճիշտ օրենքներ լինեն եւ ճիշտ ներմուծվեն, դա կնպաստի իրավիճակը ուղղելուն:

Սակայն, օրենքների ընդունումից զատ, պետք է բարձրացնել նաեւ բնակչության տեղեկացվածության ու կրթվածության մակարդակը եւ փոխել մարդկանց վերաբերմունքը հղիության արհեստական ընդհատումների նկատմամբ: Այդ ժամանակ, գուցե, հնարավոր կդառնա սելեկտիվ աբորտների թվի նվազումը, իսկ ծնվող տղաների ու աղջիկների հարաբերակցությունը կհամապատասխանեցվի նորմային (հիշեցնենք, որ նորմալ հարաբերակցությունը  102-106 տղաների դիմաց 100 աղջիկն է, իսկ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում է 113-114 տղա):



© NEWS.am Medicine