Տաս մարդ դիմել է բուժօգնության` արեւից ստացած այրվածքների պատճառով

14:40   7 հուլիսի, 2015

Վերջին մի քանի օրերի ընթացքում` «արեւայրուկի սեզոնի» բացումից հետո, արդեն տաս մարդ է այրվածքներով դիմել Ճառագայթային թերապիաի կենտրոն: Նրանցից չորսը ստացիոնար բուժման կարիք ունեին: Այս մասին լրագրողներին հայտնեց վերոնշյալ կենտրոնի մասնագետ Նազի Բարսեղյանը:

Նրա խոսքով` այս պացիենտներից շատերը վառվել են ոչ թե լողափին, այլ փողոցում, քաղաքով զբոսնելու ժամանակ: Պացիենտների մեծ մասը երեխաներ են, որոնք հավանաբար, այրվածքներ են ստացել փողոցում խաղալիս: Իսկ որոշ պացիենտներ արդեն հասցրել են այրվածք ստանալ` հանգստանալով Սեւանում:

Ինչպես նշեց մասնագետը, արեւի այրվածքները հիմնականում լինում են առաջին ակմ երկրորդ աստիճանի ավելի հազվադեպ` երրորդ: Հատկանշական է, որ պացիենտը ինքը դժվար թե կարողանան գնահատել այրվածքի ծանրությունը` հատկապես առաջին օրվա ընթացքում: Հավանաբար, հենց այդ պատճառով է հիվանդների մեծ մասը դիմում մասնագետներին ոչ թե առաջին օրվա ընթացքում, այլ երկրորդ կա երրորդ օրը, երբ այրվածքի տեղում բշտիկներ են ի հայտ գալիս (եթե դա երկրորդ աստիճանի այրվածք է):

Այրվածքներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս դուրս չգալ փողոց շոգ ժամերին` կեսօրից մինչեւ երեկոյան հինգ կամ վեցը: Իսկ եթե ստիպված եք դուրս գալ, ավելի լավ է պաշտպանեք գլուխը արեւից ճառագայթներից գլխարկի կամ անձրեւանոցի միջոցով, սպիտակ շորեր հագնել եւ արեւից պաշտպանող քսուկ օգտագործել: 



© NEWS.am Medicine