ԱՄՆ-ում հավանության են արժանացրել մատից վերցրած արյան միջոցով հերպեսի ախտորոշումը

18:10   7 հուլիսի, 2015

Ամերիկյան Food and Drug Administration (FDA)  հավանություն է տվել առաջին տիպի հերպեսի ախտորոշման թեստի կիրառմանը: Թեստը, նշենք, հիմնված է մատից վերցրած արյան անալիզի վրա: Theranos ստարտափի ստեղծած այս թեստը արժե ընդամենը $9.07:

Ինչպես նշեց ստարտաթի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Էլիզաբեթ Հոլմսը, նրանց համար շատ կարեւոր էր ստանալ FDA հավանությունը եւ համոզվել, որ բոլոր մշակած թեստերը բարձր որակի են: Հավանություն ստանալու համար ընկերութւոյը FDA-ին ներկայացրել է թեստին վերաբերվող բոլոր տվյալները: Թեստի անցկացման համար ընդամենը մի քանի կաթիլ արյուն է պետք:

Հաշվի առնելով այն, թե ինչքան տարածված է հերպեսի վիրուսն ամբողջ աշխարհում, կարելի է ենթարդել, որ թեստը շատ արագ մեծ տարածում կգտնի:



© NEWS.am Medicine