Բացահայտվել են հանգստավայրերում վտանգավոր սեռական պահվածքի օրինաչափությունները

23:57   23 հուլիսի, 2015

Երկարատեւ հանգիստը որեւէ մի հանգստավայրում իդեալական է մշտական զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ տարբեր փորձարկումների համար, իսկ կարճատեւ խմբակային տուրերն ու էքսկուրսիաները պատմական քաղաքներով ավելի հավանական են դարձնում պատահական սեռական կապերը: Այս եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները, որոնք հետազոտել են հանգստավայրում կանանց վտանգավոր սեռական վարքագիծը:

Գիտնականները 850 կանանց շրջանում (18-50 տարեկան ) հարցում են անցկացրել հանգստավայրում վտանգավոր սեքսի նկատմամբ վերաբերմունքի, այս վարքագծի մոտիվների ու դրա նկատմամբ հակվածության, առավել հազվադեպ հանդիպող իրադրությունների մասին: Մասնակիցները նաեւ 23 սեռական պրակտիկա գնահատել են ռիսկի սանդղակով:

Պարզվել է, որ վտանգավոր սեքսին ավելի է նպաստում ալկոհոլի ինտենսիվ օգտագործումը: Ոչ այնքան համեստ հագուստը, ինքնավստահությունը, ազատության զգացումը եւս ավելի հավանական են դարձնում վտանգավոր սեռական վարքագիծը:

«Հավանաբար, պլաններն ու դիսցիպլինան այնքան են ազդում մարդկանց վրա ամենօրյա կյանքում, որ հայտնվելով այն պայմաններում, որտեղ բացակայում է սոցիալական վերահսկողությունը եւ որտեղ պետք է հիշել միայն մեկնման ամսաթիվը, երկրորդ պլան են մղվում հոգեբանական արգելքները», - բացատրում է հետազոտության ղեկավար Լայզա Բերդիչեսկին (Liza Berdychevsky):

Առավել վտանգավոր մարդիկ համարել են անպաշտպան սեքսը պենետրացիայով։ Հետազոտության հեղինակները նշել են, որ կանայք ավելի են հակված թերագնահատել ռիսկը, որը կապված է առանց ներթափանցման սեքսի (փաղաքշանքներ, համբույրներ) եւ գերագնահատել պահպանակների կողմից ապահովվող պաշտպանությունը: Հետազոտության արդյունքները լույս են տեսել Tourism Management ամսագրում: 



© NEWS.am Medicine