Նյութափոխանակությունն արագացնող ու նիհարելուն նպաստող 10 մթերք

21:03   25 հուլիսի, 2015

Որոշ մթերքներ ու հատկապես համեմունքներ ոչ միայն աչքի են ընկնում իրենց համային հատկանիշներով, այլ նաեւ արագացնում են նյութափոխանակությունը՝ նպաստելով նիհարելուն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 այդպիսի մթերք:

  1. Կոճապղպեղը արագացնում է կալորիաների յուրացումը 5 տոկոսով եւ նվազեցնում է ախորժակը:
  2. Դարչինը մի շարք օգտակար նյութեր է պարունակում, որոնք արագացնում են նյութափոխանակությունը, կալոիաների յուրացումը, նվազեցնում են խոլեստերինի մակադրակը եւ վերահսկում շաքարի պարունակության մակարդակն արյան մեջ:
  3. Չիլի բիբարը, ինչպես նաեւ կանաչ ու կարմիր բիբարը կապսաիցին են պարունակում, որոնք նպաստում են կալորիաների յուրացմանն ու արագացնում են նյութափոխանակությունը:
  4. Վարսակը, որի կազմում կա վիտամին E, սելեն, ցինկ, երկաթ ու մագնիում, վերահսկում է որեւէ բան ուտելու ցանկությունը, ինչպես նաեւ կարգավորում արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
  5. Կանաչ խնձորը բջջանյութի ու պեկտինի լավ աղբյուր է, որը հսամանափակում է օրգանիզմի կողմից ավելորդ ճարպերի յուրացումը:
  6. Լոբին ապահովում է օրգանիզմը սպիտակուցով եւ գրեթե ճարպեր չի պարունակոըմ ինչը ստիպում է օրգանիզմին հավելյալ էներգիա ծախսել կալորիաների վրա:
  7. Բրոկոլին, որը պարունակվում է կալցիում եւ վիտամին C, արագացնում է նյութափոխանակությունը:
  8. Հնդկահավն էլ է սպիտակուցի, ֆոլաթթվի B խմբի վիտամինների լավ աղբյուր:
  9. Օական երկու լիտր ջուրը պարտադիր նախապայման է նիհարելու համար: Այն դուրս է բերում օրգանիզմից տոկսիններն ու կարգավորում մարսողությունը:

 

 



© NEWS.am Medicine