Դասական հայկական խորովածն այնքան վնասակար չէ, որքան մտածում են շատերը

17:14   26 հուլիսի, 2015

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ Հայաստանի բնակիչները չարաշահում են խորովածը: Թեպետ այն հայկական խոհանոցի բաղադրիչներից մեկն է, իրենց խորոված թույլ տալ կարող են քչերը ու ոչ այդքան հաճախ: Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք այժմ ակտիվ պիկնիկների են մեկնում, հիմնականում տեղացիներ չեն, իսկ տեղացիներից միայն10-20 տոկոսը կարող է իրեն դա թույլ տալ, եւ այն տպավորությունը, որ բոլոր հայերը ամռան շոգին խոզի միս են ուտում, թյուր է:

«Հայաստանը աղքատ երկիր է, եւ միսը, ցավոք, ներառված չէ մեր բնակչության մեծամասնության սննդակարգում: Շատ լավ կլիներ, եթե Հայաստանի բնակիչները կարողանային ամեն օր միս ուտել, այդ դեպքում ալյուրը երկաթով հարստացնելու կարիք չէր լինի», - նշեց նա:

Ինչ վերաբերվում է յուղոտ մսի ու խորովածի օգտակարությանը կամ վնասակարությանը, դիետոլոգը նշեց, որ վերջերս յուղոտ միսը սկսել են ավաելի հաճախ բացառել վնասակար մթերքների շարքից, իսկ առողջության համար մեկ թշնամին այսօր շաքարն է:

Ինչ վերաբերվում է խորովածին, ապա հիմնական վտանգն այստեղ մինչեւ վերջ չեփած միսն է, որը կարող է ինֆեկցիայի պատճառ դառնալ: Երկորդ խնդիրը կրակի վրա կաթացող ճարպն է, քանի որ այդպիսի ճարպը քաղցկեղածին է: Խորովածի պատրաստման հայկական եղանակը՝ ածուխի, այլ ոչ կրակի վրա, նվազեցնում է այդ վտանգը։ Այդ վտանգը նվազեցնում է նաեւ միսը նախօրոք բաստուրմա դնելը։



© NEWS.am Medicine