Օրական քանի կալորիա է պետք՝ նիհարելու համար

14:42   27 հուլիսի, 2015

Բոլորը, հավանաբար, լսել են, որ նիհարելու համար պետք է քիչ ուտել եւ շատ շարժվել: Սակայն՝ ինչքնանո՞վ քիչ: Քանի կալորիա է օրական պետք օգտագործել նիհարելու համար: Այս հարցին կօգնի պատասխանել Առողջության ազգային իստիտուտի (National Institutes of Health (NIH)) մասնագետների կողմից պատրաստված նոր հաշվիչ սարքը

Այս սարքից օգտվելը շատ հեշտ է, պետք է ընդամենը որոշ տվյալներ մուտքագրել՝ հասակի, քաշի, ֆիզիկական ակտիվության մասին ու ստանալ այն կալորիաների ստույգ քանակը, որը կարող եք Ձեզ թույլ տալ ամեն օր: Հատկանշական է, որ հաշվարկվում է այդ թիվը ելնելով հենց Ձեր ինդիվիդուալ կարիքներից, ինչպես նաեւ այն հանգամանքից, եթե երբ եք ուզում արդյունքի հասնել: Միակ բացասական կողմն այն է, որ սարքի աշխատանքային լեզուն անգկերենն է:

Նախագիծը նաեւ օգնում է ավելի առողջ ապրելակերպ վարել եւ հնարավորություն է տալիս հաշվարկել, օրական քանի կալորիա եք Դուք օգտագործում (դրանցից քանիսն են դատարկ կալորիա, որոնք օրգանիզմին օգտակար ոչինչ չեն տալիս) եւ քանիսն եք ծախսում:

Կալորիաներ հաշվելը, իհարկե, քչերին է հարմար, սակայն շատ փորձագետներ կարծում են, որ այս մեթոդը շատ ավելի առողջ է ու ճիշտ, քան դիետաները, որոնց մարդը հետեւում է ամբողջ կյանքի ընթացքում եւ որոնցից հետո նա, հավանաբար, կրկին ետ կբերի կորցրած քաշը:

Ամեն դեպքում, եթե Դուք ավելորդ քաշ ունեք եւ ուզում եք դրանից ազատվել, փորձեք կալորիաների հաշվիչից օգտվել:

 



© NEWS.am Medicine