Ամեն 5-րդ մարդը ինքնաբուժությամբ է զբաղվում համացանցի միջոցով

23:49   27 հուլիսի, 2015

Մեծ Բրիտանիայի ամեն 5-րդ բնակիչը առողջական խնդիրների ի հայտ գալու դեպքում դիմում է համացանցի օգնությանը, այլ ոչ մասնագետներին: Սակայն դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, ոչ թե վստահության պակասն է բժիշկների հանդպ, այլ այն, որ ծանրաբեռնվածության պատճառով երկրի բնակիչների համար շատ դժվար է դառնում այցելել մասնագետին:

Google-ի 61 հազար որոնումների եւ 1013 մարդու հարցման տվյալների վրա հիմնված UK Digital Health Report-ի զեկույցի համաձայն՝ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց 20 տոկոսը փորձում են ինքնուրույն ախտորոշել իրենց խնդիրները համացանցի միջոցով: 2015 թվականին  համացանցի միջոցով ինքնուրույն ախտորոշվել է մարդկանց 21.8 տոկոսը: Այս մարդկանց 11 տոկոսը պնդում է, որ դիմել է համացանցին, քանի որ մասնագետին այցելելու հնարավորություն չի ունեցել, այնինչ 10.8 տոկոսը Google-ն է ընտրել, քանի որ բժիշկը չի կարողացել բավականաչափ օպերատիվ ընդունել իրենց:  

Պարզվում է, որ բրիտանացիները նախքան մասնագետի հետ խորհրդակցելը բավականին հաճախ են դիմում համացանցի օգնությանը իրենց ախտանիշների նկարագրությունն այնտեղ գտնելու համար: Միայն 65-անց տարիքային խմբում շատերը ցանկանում էին սկզբում խորհրդակցել մասնագետի հետ եւ նար միայն դիմել համացանցի օգնությանը: 



© NEWS.am Medicine