Բրիտանիայում հակաբեղմնավորիչներից օգտվող 16 տարեկանը չլրացած դեռահասների քանակն աճել է երեք անգամ

16:52   27 հուլիսի, 2015

Վերջին տաս տարիներին հակաբեղմնավորիչ իմպլանտների ու ներարկումների քանակը 16 տարեկանից երիտասարդ աղջիկների մոտ Մեծ Բրիտանիայում աճել է երեք անգամ: Հավանաբար, հենց դա է պատճառը, որ դեռահասային հղիությունների քանակն այստեղ այժմ գտնվում է ամենացածր մակարդակի վրա՝ վերջին 70 տարվա կտրվածքով:

Չնայած նրան, որ շատերը բացասաբար են վերաբերվում դեռահասների շրջանում սեռական դաստիարակության դասերին եւ հակաբեղմնավորիչների տարածմանը՝ դա համարելով սեռական կյանքը ժամանակից շուտ սկսելուն դրդող հանգամանք, այս գործունեությունը միանշանակ իր դրական կողմերն ունի: Այսպես, դեռահասների շրջանում հղիությունների քանակը հնարավոր եղավ նվազեցնել:

Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե 2004-2005 թվականներին պետական կլինիկաներում երկարաժամկետ հակաբեղմնավորիչ միջոցներ էին ստանում 15 տարեկան եւ ավելի փոքր 3100 աղջիկ, ապա 2014-2015 թվականներին դրանց քանակը 8400 է կազմել:

Հիշեցնենք, որ սեքսով զբաղվել 16 տարեկանից երիտասարդ մարդկանց Մեծ Բրիտանիայում արգելված օրենքով: Սակայն հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը տարիքային նույն այդ խմբում չի արգելվում, ավելին՝ այն իրականացվում է առանց ծնողների իմացության եւ միայն դեռահասների ցանկությամբ: Փորձագետների խոսքով՝ այս քաղաքականությունը բացարձակապես անհրաժեշտ է անցանկալի հղիության կասեցման համար: 



© NEWS.am Medicine