Գեղեցկության ու տատուաժի սրահներում կարելի է վարակվել հեպատիտով

18:20   27 հուլիսի, 2015

 

Ավելի հաճախ մարդիկ հեպատիտով են վարակվում տարբեր բժշկական պրոցեդուրաների ժամանակ, սակայն այս վիրուսով հիվանդանալու հավանականությունը մեծ է, կոսմետոլոգի կամ դաջվածք անող մասնագետի ծառայություններից օգտվելու ժամանակ: Այս մասին լրագրողներին պատմեց հեպատիտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Վիրուսային B եւ C հեպատիտների փոխանցումը տեղի է ունենում արյան միջոցով, ընդ որում՝ վարակված արյունը կարող է շատ քիչ լինել, այն կարող է տեսանելի չլինել, սակայն, հայտնվելով առողջ օրգանիզմում, կդառնա վարակման պատճառ, իսկ հեպատիտ B-ն, ինչպես հայտնի է, չի բուժվում, հեպատիտ C-ն էլ բուժվում է, սակայն դրա բուժումը ՇԱՏ թանկ է:

Վարակված արյան հետքեր ու վիրուսներ կարող են մնալ ինչպես վիրաբուժական, այնպես էլ կոսմետոլոգիական գործիքների վրա, որոնք օգտագործվում են մանիկյուրի, պեդիկյուրի, դաջվածք անելու եւ այլ պրոցեդուրաների ժամանակ: Այնպես որ, վարակվելու ռիսկն այստեղ շատ մեծ է, եթե, իհարկե, գործիքները չեն ստերիլիզացվում: Նույնիսկ սովորական մկրատը կուտիկուլի համար կարող է վարակման պատճառ դառնալ, նույնիսկ եթե դրանց վրա արյան տեսանելի հետքեր չկան:

Խնդիրն այն է, որ ոչ բոլոր սրահներում են ստերիլիզացվում գործիքները (նույնիսկ եթե դրանք մաքրվում են սպիրտով, հասարակ սպիրտը կարող է բավական չլինել): Չեն ստերիլիզացվում դրանք, ցավոք, երբեմն նույնիսկ կլինիկաներում, ինչպես ցույց տվեց այս տարի Քաջարանում տեղի ունեցածը :

Ի դեպ, ատամնաբուժական կլինիկաներում եւս կարելի հեպատիտով վարակվել, այդ պատճառով պետք է մի շարք քայլեր ձեռնարկել՝ սեփական անվտանգության նվազագույն պահպանման համար: 



© NEWS.am Medicine