Բժիշկները 20 ոջիլ են հանել կնոջ աչքերից

23:52   28 հուլիսի, 2015

Չինական Շանդունի բնակիչ՝ ոմն տիկին Ժանը սկսեց գանգատվել ձախ աչքի շրջանում ուժեղ քորից ու անհարմարություն պատճառող այլ զգացողություններից, երբ գտնվում էր հոսպիտալում: Կնոջը տեղափոխեցին Շանդուն նահանգի Haida Hospital հուլիսի 20-ին ինսուլտի պատճառով:

Հուլիսի 22-ին տիկին Ժանը այեւս չէր կարողանում տանել քորը եւ խնդրեց որդուն ուշադիր զննել իր աչքը: Տղան մարդու աչքի մեջ ինչ-որ շարժվող կետեր նկատեց, ինչից հետո կնոջն անհապաղ ուցարկեցին մասնագետի մոտ: Բժիշկը նրա մոտ աչքի ոջիլ հայտնաբերեց՝ 20 փոքր որդ, որոնք բնակություն էին հաստատել աչքի վերին շերտի տակ: Բոլոր ոջիլները սպիտակ գույնի էին:

Սկզբում, սակայն բժիշկը ենթադրեց, որ դրանք ինչ-որ մակաբույծ միկրոօրգանիզմներ են, սակայն մանրադիտակով դրանք ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ պայմանական այդ միկրոօրգանիզմները ոջիլներ են: Դրանից հետո ստերիլիզացրեցին կնոջ ձախ աչքը, եւ բժիշկը հանեց բոլոր ոջիլները փոքրիկ մկրատի միջոցով:

Չնայած նրան, որ օտարածին օրգանիզմները աչքի մեջ շատ հազվադեպ են հանդիպում, սակայն շատ բժիշկների պրակտիկայում նման դեպքեր եղել են: Վերջերս 30-ամյա չինացի տղամարդու աչքից հեռացրեցին ժապավենաձեւ որդերին: Ինչ վերաբերվում է աչքի ոջիլներին, ապա դրանք կարող են հայտնվել աչքի մեջ, եթե մարդը հաճախակի է կպնում շանը կամ կատվին: Երբեմն դրանք կարող են հայտնվել աչքի մեջ արհեստական թարթիչների օգտագործման արդյունքում: 



© NEWS.am Medicine