Միգրեն ունեցող ծխողները ավելի հաճախ են բախվում ինսուլտի հետ

17:44   28 հուլիսի, 2015

Ծխող մարդիկ, որոնք տառապում են գլխացավերով, երեք անգամ ավելի հաճախ են բախվում կաթվածի հետ, պնդում են University of Miami Miller School of Medicine-ի գիտնականները:

Այս եզրահանգմանը գալու համար գիտնականները ուսումնասիրել են գլխացավեր ունեցող մոտ 1292 պացիենտներին վերաբերվող տվյալներ են ուսումնասիրել: Նրանց միջին տարիքը 68 տարեկանն է: 11 տարվա ընթացքում այս մարդկանց շրջանում ինսուլտի ու կաթվածի մոտ 294 դեպք է արձանագարվել:

187-ը առանց աուրայի միգրեն ունեին, 75-ը՝ աուրայով: Սակայն հետազոտողները ոչ մի կապ չգտան միգրենի տեսակի եւ ինսուլտի ռիսկի միջեւ: Իսկ կենսակերպը՝ մանավանդ ծխելը երեք անգամ ավելի հավանական էր դարձնում ինսուլտը:  

Հետազոտողների խոսքով՝ նրանց ուսումնասիրությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ միգրեն ունեցող մարդկանց համար հատկապես կարեւոր է թողնել ծխելը: 



© NEWS.am Medicine