Որ տարիքից կարելի է երեխայի համար սմարթֆոն գնել

18:45   29 հուլիսի, 2015

Թվում է, թե շուրջը բոլորն արդեն սմարթֆոններ ունեն, բայցեւայնպես բավականին դժվար է կողմնորոշվել, թե երբ կարելի է սմարթֆոն տալ սեփական երեխային: Քլիվլենդի կլինիկիայի հոգեբույժ Ջո Օսթերմանն ասում է, որ երեխան կարող է ստանալ սմարթֆոն միայն այն բանից հետո, երբ բավականաչափ տեղեկացված կլինի, թե ինչ վտանգներ է պարունակում սմարթֆոնը եւ իհարկե երբ արդեն կիմանա, թե ինչպես է պետք օգտվել դրանից: Մինչեւ տասը տարեկան երեխաները, ըստ հոգեբանի, չպետք է օգտվեն սմարթֆոններից ու առավել եւս չպետք է ունենան իրենց սեփականը: Սմարթֆոնից օգտվող երեխան պետք է բավականաչափ հասուն ու պատասխանատու լինի, որպեսզի հասկանա, թե ինչ է կիբերհանցագործությունը ու ինչով է այն վտանգավոր:

Օստերմանը խորհուրդ է տալիս ծնողներին յուրատեսակ պայմանագրեր կնքել իրենց   զավակների հետ. այդ պայմանագրերում պետք է նշված լինեն թե երեխայի,  թե ծնողների պարտականությունները եւ նրանց ոչ պատշաճ արարքների հետեւանքները: Բացի դրանից հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին ավելի շատ շփվել երեխաների հետ եւ հետեւել, թե ինչ են նրանք անում։ Երեխաները պետք է վստահեն ծնողներին ու պատրաստ լինեն խոսել նրանց հետ` սմարթֆոններին վերաբերող խնդիրների դեպքում:

Նաեւ ծնողները պետք է ծնողական հսկողության ծրագիր տեղադրեն հեռախոսի վրա:  Եթե երեխան բողոքում է, ուրեմն նրան պետք է զրկել սմարթֆոնից՝ վստահեցնում է հոգեբանը:

 



© NEWS.am Medicine