Ինչու՞ են կանայք լեսբուհիների մասնակցությամբ պոռնոտեսանյութեր նախընտրում

23:47   29 հուլիսի, 2015

Կանոնավոր կերպով պոռնոգրաֆիայով հետաքրքրվող կանայք մոտ երկու անգամ քիչ են, քան տղամարդիկ: 18-26 տարեկան կանանց միայն կեսն է խոստովանում, որ պոռնո դիտելը կարող է մարդու սեքսուալության արտահայտման միջոց լինել:

Pornhub եւ The Daily Beast պորտալները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար, թե ինչ պոռնոգրաֆիկ տեսանյութեր են նախընտրում կանայք եւ ինչպես է դա կապված նրանց սեռական փորձի հետ: Հետազոտության համաձայն պոռնոտեսանյութեր դիտող կանայք ամենաշատն են 18-24 տարեկանների խմբում, իսկ ահա 45-54, 55-65 եւ 65-ից մեծ կանանց տարիքային խմբերում հետաքրքրությունն այս տեսանյութերի նկատմամբ նվազում է:

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ կանայք ավելի հաճախ նախընտրում են հետեւյալ տեսակի պոռնոտեսանյութեր՝ “ebony lesbian”, “girl on girl”, “lesbian”, “threesome” եւ “squirt”, ամենահաճախ դիտվողներից էին նաեւ Hardcore” “rough sex” եւ “gangbang” տեսանյութերը: Վերջին երեք տիպի պոռնոտեսանյութերը կանայք տղամարդկանցից հաճախ են դիտում: Նախկինում համարվում էր, որ կոպիտ սեքսի տեսարաններ պարունակող տեսանյութերը նախատեսված են հիմնականում տղամարդկանց համար, սակայն պարզվեց, որ կանանց շրջանում դրանք ավելի մեծ մասսայականություն են վայելում:

Մասնագետների խոսքով՝ կանանց հետաքրքրությունը լեսբուհիների եւ խմբակային սեքսի նկատմամբ խոսում է այն մասին, թե ինչ փորձ են նրանք ունեցել դեռահաս տարիքում: Համարվում է, որ կանայք լեսբիական սեքսի փորձ են ձեռք բերում հիմնականում համալսարանում ուսանելու տարիներին, քանի որ այդ տարիները համարվում են փորձարկումների տարիներ: Ավելին՝ կանանց մեծամասնությունը ի սկզբանե բիսեքսուալության նկատմամբ հետաքրքրություն է դրսեւորում: Ինչպես ցույց է տվել 2011-ին Journal of Sex Research-ի կողմից իրականացված հետազոտությունը, հետերոսեքսուալ կանանց 60 տոկոսը խոստովանել է, որ նրանց կանայք են դուր եկել, 45 տոկոսը համբուրել է այլ կնոջը, իսկ 50 տոկոսը լեսբիական սեքսի հետ կապված ֆանտազիաներ ուներ: Մասնագետների գնահատմամբ՝ դա կարելի է, հավանաբար, բացատրել նրանով, որ կանայք ավելի բարեհամբույր են, քան տղամարդիկ, ինչի հետեւանքով էլ ավելի շուտ են ընկերանում՝ նաեւ ինտիմ իմաստով: 



© NEWS.am Medicine