Փորկապի դեմ պայքարելու 6 միջոց

21:45   29 հուլիսի, 2015

Փորկապը շատ տարածված խնդիր է, որը կարող է շատ տարբեր պատճառներ ունենալ՝ սթրեսից մինչեւ սխալ սննդակարգ: Քլիվլենդի կլինիկայի մասնագետները մի քանի խորհուրդ են տալիս՝ փորկապության դեմ պայքարելու համար:

1. Սովորաբար ամեն ինչ հեշտ է

Սովորաբար փորկապության պատճառը սխալ սննդակարգն է, ջրի պակասը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը: Այդ պատճառով, փորկապության խնդիրը լուծելու համար պետք է ավելի շատ շարժվել, ավելի շատ ջուր խմել եւ ուտել մթերքներ, որոնք բջջանյութ են պարունակում:  Կարելի է նաեւ սննդակարգում պրոբիոտիկներ ընդգրկել:

2. Ժամանակ տվեք Ձեզ

Փորձեք ավելի շուտ վեր կենալ, նախաճաշել եւ ժամանակ հատկացնել զուգարան գնալուն: Ընդ որում՝ փորկապի դեպքում ցանկալի է օգտվել սեփական տան զուգարանից, քանի որ ծանոթ մթնոլորտը կարող է նպաստել աղիքների աշխատանքին:

3. Վերանայեյք Ձեր սննդակարգը

Փոխել եք արդյո՞ք Դուք Ձեր սննդակարգը: Երբեմն դա կարող է բավական լինել փորկապության առաջացման համար: Հատկապես եթե Դուք, օրինակ, նվազեցրել եք ճարպերի քանակը սննդակարգում կամ ավելացրել սպիտակուցները:

4. Ե՞րբ է պետք դիմել բժշկի

Եթե փորկապը արդեն շատ երկար ժամանակ է անհանգստացնում Ձեզ, եթե Դուք ինքնուրույն չեք կարող այն հաղթահարել, դիմեք բժշկի՝ դրա պատճառները պարզելու եւ փորկապի արդյունքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները բացառելու համար: Քրոնիկ փորկապը կարող է հիպերտիրեոզի, հիպերկալցիեմիայի, ցելիակիայի կամ բորբոքված աղիքների համախտանիշի հետեւանք լինել: Եթե փորկապից բացի Դուք նաեւ այլ ախտանիշներ ունեք՝ օրինակ, հոգնածություն, գլխապտույտ կամ ջղաձգումներ, պետք է անպայման դիմել բժշկի:

5. Բջջանյութը միշտ չէ որ օգնում է

Որոշ մարդիկ սննդակարգին ավելացնում են շատ բջջանյութ, սակայն փորկապությունը չի անցնում, իսկ երբեմն նաեւ վատթարանում է: Այսպիսի մարդկանց պետք է դիմել բժշկի:

6. Լուծումները շատ են

Կան մի շարք դեղեր, որոնք կօգնեն հաղթահարել փորկապը: Սակայն կարող են օգնել նաեւ ժողովրդական որոշ միջոցները՝ օրինակ բուսական կամ հանքային յուղերը: 



© NEWS.am Medicine