Ե՞րբ է մեջքի ցավը խոսում ավելի լուրջ խնդիրների մասին

10:42   30 հուլիսի, 2015

Մեջքի ցավերը կարող են խոսել ողնաշարի խնդիրների մասին: Սակայն դրանք կարող են նաեւ այլ պատճառ ունենալ,  նշում է Տագրիդ Հալիֆը Քլիվլենդի կլինիկայից:

Ողնաշարային խողովակի ստենոզ

Ողնաշարային խողովակի ստենոզը ցավերի ամենատարածված պատճառն է, որը կապ չունի վնասվածքների հետ: Ոսկրածուծի շուրջ հյուսվածքների նեղացումը սեղմում է նյարդերի վրա, ինչի արդյունքում ցավ ու դիսկոմֆորտ է առաջ գալիս:

Ողնաշարային խողովակի ստենոզ

Ցավ մեջքի ստորին հատվածում

Ջզաձգումներ ոտքերում

Ծանրություն ոտքերում

Ինջնելուցն ցավն ուժեղանում է

Ֆիզիկական ակտիվությունից ախտանիշները վատթարանում են

Ցավը մեղմվում է, երբ թեքվում ես դեպի առաջ եւ հենվում որեւէ տեղ

Հատկանշական է, որ, բժշկի խոսքով,  60-անց մարդկանց 21 տոկոսի մոտ ՄՌՏ սկանավորումից հետո այս խնդիրը ամեն դեպքում բացահայտվում է, եթե նույնիսկ նրանք ախխտանիշներ չունի:

Ինչպե՞ս տարբերել ավելի լուրջ խնդիրները

Ահա մի քանի խորհուրդ՝ առ այն, թե ինչպես տարբերել ստենոզը ավելի լուրջ խնդիրներից:

Եթե ցավը վատթարանում է, երբ մարդը քայլում է ինչ-որ թեք հարթությամբ դեպի վեր, դա կարող է խոսոել պերիֆերիկ անոթների հիվանդության կամ արյունատար անոթներում կուտակումների մասին:

Անոթների հիվանդության դեպքում ցավը չի անցնում կռանալիս:

Եթե Ձեր ախտանիշները վատթարանում են երեկոյան, սակայն անցնում մարզումներից հետո, դրանց պատճառը կարող է լինել նեյրոպատիան:

Այն երիտասարդ մարդկանց մոտ, որոնք մկանային ու ողնաշարային կաշկանդվածությունը 30 րոպեից ավել է տեւում եւ վատթարանում չշարժվելու դեպքում, դա կարող է խոսել բորբոքային արթրիտի մասին:

Այլ չկանխատեսված ախտանիշներ՝ ինչպիսին են քաշի հանկարծակի կորուստը, կարող են չարորակ ուռուցքների պատճառ լինել՝ շատ հազվադեպ, իհարկե, բայց անտեսել այս հավանականությունը պետք չէ:

Այս ախտանիշների ի հայտ գալու դեպքում ցանկալի է անհապաղ դիմել բժշկի:



© NEWS.am Medicine