Դիաբետիկների համար շատ վտանգավոր է բաց թողնել նախաճաշերը

14:47   30 հուլիսի, 2015

Նախաճաշը օրվա սննդակարգի ամենակարեւոր մասն է, եւ այդ պատճառով այն չի կարելի բաց թողնել՝ հատկապես երկրորդ տիպի դիաբետ ունեցող մարդկանց: Թել Ավիվի համալասարանի մասնագետների խոսքով՝  նախաճաշից հրաժարվելն ու միչեւ կեսօր սննդից հրաժարվելը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումներին:

Վերոնշյալ համալսարանի մասնագետները հետեւել են երկրորդ տիպի դիաբետ ունեցող 22 մարդկանց (12 տղամարդ, 10 կին), որոնց միջին տարիքը 56 տարեկան էր: Նրանք մասնակցել են երկու օր տեւած փորձարկմանը: Դրա բոլոր մասնակիցները օրական նույն քանակությամբ կալորիա էին օգտագործում եւ ստանում բոլոր սնուցող նյութերով հավասար սննդակարգ: Սակայն մի անգամ նրանք պարզապես հրաժարվեցին նախաճաշից:

Հետազոտության հեղինակները զգում էին, որ նախաճաշից հրաժավրվելը բացասական հետեւանքների կբերի, սակայն չէին սպասում, որ դրանք այդքան լուրջ կլինեն: Կամավորներկ մոտ կտրուկ բարձրացավ շաքարի պարունակությունն արյան մեջ՝ 268 մգ ճաշից առաջ եւ 298 մգ ընթրիքից հետո նախաճաշը բաղ թողնելու օրը:  Սովորական օրերին այդ ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 192 մգ եւ  215 մգ:  Նույնիսկ օսլայի ու շաքարի նվազեցումը ճաշի ու ընտրիքի ժամանակ ճօգնեց նվազեցնել նախաճաշը բաց թողած դիաբետիկների արյան մեջ շաքարի պարունակության մակարդակը: 



© NEWS.am Medicine