Օմեգա-3 ճարպերը կարող են օգնել բուժել քաղցկեղը

13:37   30 հուլիսի, 2015

Օմեգա-3 ճարպերը կարող են բարելավել բուժման արդյունքները եւ քաղցկեղ ունեցող հիվանդների կյանքի որակը: Այս մասին են հայտնում Լեյչեստերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները:

Գիտնականները հետեւել են ենթաստամոքսային գեղձի վատթարացած քաղցկեղ ունեցող 50 պացիենտների: Նշենք, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը քաղցկեղի ամենածանր տեսակներից մեկն է, որի դեպքում ապաքինման մակարդակը 3 տոկոսից պակաս է կազմում (քնի որ այս ուռուցքը հիմնականում բավականին ուշ է ախտորոշվում): Պացիենտները օրական 1000 մգ Օմեգա-3 ճարպաթթու էին ստանում, ինչից հետո մինչեւ 100 մգ թթուներով հագեցած ճարպային էմուլսիա էին ստանում երեք շաբաթ շարունակ, ինչից հետո էլ նրանց մեկ շաբաթ տեւողությամբ հանգիստ էին տրամադրում:  

Այս ցիկլերը կրկնվում էին մինչեւ 6 անգամ՝ հիվանդության զարգացումից, տոկսիության մակարդակից, պացիենտների խնդրանքներից կամ մահվան դեպքերից կախված: Արդյունքները ցույց տվեցին,որ Օմեգա-3 ճարպեր ստացող հիվանդները ավելի լավ էին արձագանքում բուժմանը, նրանց հիվանդությունը ավելի հաճախ էր կարգավորվում, նվազում էր լյարդում մետաստազների քանակը եւ կյանքի որակը ընդհանուր առմամբ բարելավվում էր:

Ինչպես նշում են շատ այլ հետազոտություններ, Օմեգա-3 ճարպաթթուները մի շարք օգտակար հատկություններ ունեն: Օրինակ, այս ճարպաթթուների կանոնավոր ընդունումը նվազեցնում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները:

Հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ անհրաժեշտ են նոր հետազոտություններ՝ քաղցկեղով հիվանդների օրգանիզմի վրա ճարպաթթուների ազդեցությունը եւ դրանց՝ քիմիաթերապիայի դեղերի հետ փոխազդեցությունը ուսումնասիրելու համար:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of Parenteral and Enteral Nutrition ամսագրում:

 

 



© NEWS.am Medicine