Կարելի է արդյոք փտած մաս ունեցող մրգեր ուտել

16:45   30 հուլիսի, 2015

Կարելի՞ է, արդյոք,  մրգեր ուտել, եթե դրանց վրա փտած մասեր կան: Ամռանն այս հարցը առավել արդիական է: Այս հարցին պատասխանում են գերմանական Apotheken Umschau ամսագրում լույս տեսած հոդվածի հեղինակները:

Հեղինակները պատմում են Կարլսրուե քաղաքի համալսարանում իրականացրած հետազոտության մասին: Փտած մաս ունեցող ոչ բոլոր մրգերն է պետք դեն նետել: Մասնավորապես, հետազոտողները տարբերակում են պինդ ու ջրալի մրգերը: Եթե հեղուկի պարունակության մակարդակը մրգերում ու բանջարեղենում բարձր է, ապա փտած մասերը կարող են իսկապես վտանգավոր լինել:

«Խաղողի ու սալորի մեջ բարձր է հեղուկի պարունակության մակարդակը, ինչը նպաստում է բորբոսային սնկի տարածմանը», - պարզաբանում է գիտնականները:

Նրանց խոսքով՝ ջրալի մրգերը, եթե դրանց  վրա փտած մասեր են ի հայտ եկել, ավելի լավ է չուտել: Միեւնույն ժամանակ իրենց կառուցվածքով ավելի պինդ խնձորի մեջ բորբոսը չի հասցնում ախտահարել մրգի փափուկ մասը:

 «Խնձորների հետազոտությունը ցույց տվեց, որ վնասակար նյութերը վնասված տեղերում կարող են տարածվել ավելի քան 2 սմ-ով», - նշվում է հոդվածում:

Այդ պատճառով փչացած խնձոր կարելի է ուտել միայն փչացած մասերը կտրելուց հետո: 



© NEWS.am Medicine