Կռնատ աղջիկը հանդիպել է առանց ձեռքերի առաջին օդաչուին (ֆոտո)

11:48   30 հուլիսի, 2015

3-ամյա Ռուտ Էվելին Պրանկը, որը ծնվել է առանց ձեռքերի, հանդիպել է ձեռքեր չունեցող առաջին օդաչուի՝ Ջեսիկա Կոքսին:

Հանդիպումը տեղի է ունեցել «Right Footed» վավերագրական ֆիլմի շնորհանդեսի ժամանակ: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես Ջեսիկան հաղթահարեց իր խնդիրները եւ դարձավ մարտարվեստների ճանաչված վարպետ, օդաչու եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց պաշտպան:

Ռուտ Էվելինը առաջին անգամ լսել է ձեռքեր չունեցող օդաչուի մասին այն բանից հետո, երբ հղիության 20-րդ շաբաթում իմացել է, որ իր դուստրը ծնվելու է առանց ձեռքերի: Այդ ժամանակ նա կապ է հաստատել Ջեսիկայի հետ ֆեյսբուքի միջոցով: Իսկ վերջերս համացանցում լուսանկար է տեղադրվել, որտեղ Ջեսիկան ու փոքր Ռուտ Էվելինը գրկախառնված են:

«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես եմ ես գրկախառնվում», - պատմել է Ջեսիկան լրագրողներին: «Այս լուսանկարը ցույց է տալիս, որ որեւէ մեկին գրկելու համար ձեռքեր պետք չեն: Մենք միեւնույն զգացողությունն ունեցանք, զգացինք, թե ինչ է նշանակում գրկել առանց ձեռքերի»:

Ջեսիկայի հետ հանդիպելու համար փոքրիկ Ռուտ Էվելինի մայրը ստիպված եղավ 6 ժամ մեքենայի ղեկին գտնվել: Փոխարենը հետո Ջեսիկան ցույց է տվել 3-ամյա աղջկան իր ինքնաթիռը: Ինչպես նշել է «Right Footed»-ի տնօրեն Նիկ Սփարքը, Ջեսիկան նույնիսկ հետաձգել է բոլոր գործերը՝ աղջկա ու նրա մոր հետ ժամանակ անցկացնելու համար:

Աղջկա մայրը նշել է, որ հույս ունի, որ Ջեսիկան լավ օրինակ կծառայի իր դստերը, իսկ Ռուտ Էվելինը կհասկանա, որ կարող է հաղթահարել ինքն իրեն, ադապտացվել ու շատ բաների հասնել: 



© NEWS.am Medicine