Բարձր զարկերակային ճնշումը՝ աղի ավելցուկի հետեւանք

22:39   30 հուլիսի, 2015

Զարկերակային ճնշման հետ կապված խնդիրները կարող է խոսել սննդակարգում աղի ավելցուկի մասին: Այս մասին են հայտնում Nagoya City University Graduate School of Medical Sciences-ի գիտնականները:

Ինչպես նշեց բժիշկ Տոմոնորի Սուգիուրան՝ հետազոտության առաջատար հեղիանկը, էական չէ, մշտապես է մարդը շատ աղ օգտագործում թե աստիճանաբար է ավելացնում դրա ներկայությունը սննդակարգում: Աղի ավելցուկը, ամեն դեպքում, բարձր զարկերակային ճնշման ռիսկի գործոն է:

Բժիշկ Սուգիուրան եւ նրա գործընկերները ուսումնասիրել 4000 մարդկանց, որոնք հետազոտության սկզբում նորմալ զարկերակային ճնշում ունեին: Երեք տարվա ընթացքում գիտականները կարողանում էին գնահատել կամավորների օգտագործած աղի քանակը՝ հիմնվելով նրանց մեզի անալիզի տվյալների վրա: Հետազոտության վերջում կամավորների 23 տոկոսը բարձր զարկերակային ճնշում ուներ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը օրական 5644 մգ աղ էր օգտագործում:

 «Սննդակարգում աղի մակարդակի նվազեցումը կարող է հազարավոր կյանքեր փրկել, գումարներ տնտեսել եւ բարելավել սրտի առողջությունը», - նշեց բժիշկ Սիգիուրան:

Սրտի ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս իրական օգտագործել 1500 մգ աղից ոչ ավել: Ամեն երրորդ ամերիկացին բարձր զարկերակային ճնշում ունի, եւ պատճառը հիմնականում աղի ավելցուկն է:

 

 



© NEWS.am Medicine