Կաթվածահար կինը հանվել է՝ հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար (ֆոտո)

12:48   31 հուլիսի, 2015

2010 թվականին դժբախտ պատահար է տեղի ունեցել, որը փոխել է Ռեյչել Ֆրիդմանի կյանքը: Նրա հարսանիքից առաջ ընկերներից մեկը կատակով հրել է նրան եւ նա, գլխի վնասվածք ստանալով, վնասել է նաեւ ողնաշարը, ինչի արդյունքում պարալիզացվել է կրծքավանդակից ներքեւ:

Չնայած բոլոր դժվարություններին՝ աղջիկը ամուսնացել է եւ նույնիսկ մայր դարձել (նրա երեխային լույս աշխարհ է բերել սուրոգատ մայրը): Իսկ այժմ նա մերկացել է մինչեւ ներքնաշորերը՝ ցույց տալու համար, որ սահմանափակ կարողություններով մարդիկ եւս կարող են ապրել լիարժեք կյանքով եւ սեքսուալ տեսք ունենալ:

Բոլոր նկարներում, որտեղ աղջկա հագին Victoria's Secret-ի ներքնաշորերն են, երեւում է նաեւ կատետերը, որը ամրացրած է ոտքին: Սկզբից աղջիկը ամաչում էր դրանից, իսկ հետո հասկացավ, որ կատետերը իր կյանքի մի մասն է, եւ այս փաստի հետ ոչինչ անել չես կարող, պետք է պարզապես ընդունել:

«Ես ցանկանում եմ հաշմանդամությանը նոր տեսք տալ, - նշեց Ռեյչելը՝ հավելելով, որ հույս է հայտնում, որ իր մեսիջը կընկալեն նաեւ հաշմանդամություն չունեցող կանայք, - մենք բոլորս թույլ եւ ուժեղ կողմեր ունենք: Առաջին անգամ ես չեմ թաքցնում իմ կատետերը, ես ինքս այլեւս չեմ թաքնվում»:



© NEWS.am Medicine