Ինչպե՞ս կարելի է կանխարգելել հղիների շաքարային դիաբետը

21:00   1 օգոստոսի, 2015

Հղիների շաքարային դիաբետը երբեմն կարելի է կանխարգելել կենսակերպի հասարակ փոփոխություններով, նույնիսկ եթե կինն արդեն իսկ գտնվում է ռիսկի խմբում: Այս մասին են հայտնում ամերիկյան գիտնականները:

Նրանք աշխատել են 293 կանանց հետ, որոնց մոտ շաքարային դիաբետի զարգացման հավանականություն կար ճարպակալման կամ ընտանեկան այլ հիվանդությունների պատճառով: Կանանց բաժանել են երկու խմբի, որոնցից մեկը վերահսկիչ բնույթ ուներ: Առաջին պմբի 155 կանայք հատուկ մշակված դիետայի եւ ֆիզակական վարժությունների կոմպլեքսի էին հետեւում: Իսկ վերահսկիչ խմբի կանայք պահպանում էին ստանդարտ ռեժիմն ու առանձնահատուկ ոչինչ չէին անում: Արդյունքում առաջին խմբում շաքարային դիաբետ ձեռք բերեց առաջին խմբի 13.9 տոկոսը, իսկ վերահսկիչ խմբում՝ 21.6 տոկոսը: Տարբերությունը ցուցանիշների միջեւ բավականին լուրջ է:

Հղիների շաքարային դիաբետը, որը նաեւ հեստացիոն դիաբետ է կորվում, բնութագրվում է հիպերգլեկիմիայով, որը ձեւավորվում է հղիության ֆոնին եւ սովորաբար անհետանում է հղիությունից հետո: Շատ փորձագետներ պնդում են, որ այս դիաբետը խոսում է կանանց՝ երկրորդ տիպի իսկական դիաբետին հակված լինելու մասին:

Հենց այդ պատճառով են մասնագետները խորհուրդ տալիս անել ամն հնարավորը հեստացիոն դիաբետից խուսափելու համար եւ նույնիսկ հղիության ժամանակ հետեւել ճիշտ սննդակարգի եւ ֆիզիկական վարժություններ անել: 



© NEWS.am Medicine