Ուշ ընթրիքը ամեն դեպքում վտանգավոր է առողջության համար. գիտնականներ

21:35   3 օգոստոսի, 2015

Օրվա ընթացքում անկանոն սնվելու մասին Դուք տարբեր կարծիքներ կարող եք լսել, սակայն բժիշկների վերաբերմունքը ուշ ընթրիքի նկատմամբ միանշանակ է: Ուշ ընթրելը վտանգավոր է ինչպես առողջության, այնպես էլ կազմվածքի համար:

Կա կարծիք, որ ուշ ընթրելը վտանգավոր չէ, եթե մարդն ընդհանուր առմամբ չի գերազանցում օրական կալորիաների նորման: Սակայն Իլինոյսի համալսարանի մասնագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ: Պարզվում է՝ կարեւոր չէ այն, ինչքան է մարդն ուտում, այլ այն, ինչպես նա անում դա: Այդ պատճառով կալորիաներ հաշվելտը սկզբունքային չէ (եթե խոսք չի գնում պաթոլոգիկ շատակերության մասին), սկզբունքային է այն, թե երբ է մարդը սնունդ ընդունում:

Քնի ուսումնասիրման կենտրոնում (Center for Sleep and Circadian Biology) մկների վրա փորձարկումներ են իրականացրել: Միեւնույն սննդակարգը պահպանելով՝ կենդանիների մի խմբին կերակրում էին գիշերը, մյուս խմբին՝ ցերեկով: Պարզվեց, որ, չնայած սննդակարգի հավասար կալորիականության,  գիշերվա ընթացքում սնվող մկները երկու անգամ ավելի գեր դարձան՝ ցերեկը սնվողների համեմատ:

«Երեկոյան սնվելը հանգեղցնում է ճարպակալմանն ու ավելորդ քաշի ձեւավորմանը», - նշեցին հետազոտողները:

Նրանք խորհուրդ են տալիս մարդկանց պլանավորել իրենց սննդակարգն ու խուսափել երեկոյան սնվելուց: Ախորժակի սրացումից խուսափելու համար պետք է բալանսավորել սնունդը ցերեկվա ընթացքում եւ ճիշտ օգտագործել սպիտակուցները, նշում են փորձագետները:

 

 



© NEWS.am Medicine