Համահայկական 6-րդ խաղերի ընթացքում սահմանվել են շտապօգնության հերթապահություններ

19:11   4 օգոստոսի, 2015

Բնակչության եւ մարզիկների շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացման ողջ ընթացքում սահմանվել են շտապօգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ: Աշխատանքներին ներգրածվված են Երեւանի եւ մարզերի շտապ բժշկական օգնության բրիգադները:

Նշենք, որ օգոստոսի 3-ին Երեւանում հերթապահ շտապօգնության ծառայություն է դիմել 21 քաղաքացի, նրանցից 3-ը` տեղափոխվել է հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել: Մարզերում դեպքեր չեն արձանագրվել:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից շտապ բժշկական օգնության ծառայություններին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր եւ բժշկական նշանակության ապրանքներ:



© NEWS.am Medicine