«Հոֆֆման-Լյա Ռոշ»-ը իջեցրել է դեղերի գները Հայաստանի համար

16:58   20 օգոստոսի, 2015

«Հոֆֆման-Լյա Ռոշ» կազմակերպությունը նույնպես միացել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կոչին: Կազմակերպության Հայաստանի ներկայացուցչությունը վերանայել է «Հոֆֆման-Լյա Ռոշ» դեղագործական ընկերության արտադրության թանկարժեք դեղերի գները եւ ՀՀ առողջապահության նախարարություն պաշտոնապես ներկայացրել է իջեցված դեղերի անվանացանկերը:

Այսպիսով, հուլիսից դեղատներում նշված ընկերության մի շարք թանկարժեք դեղեր հիվանդները կարող են ձեռք բերել ավելի մատչելի գներով:

 

 



© NEWS.am Medicine