6 հերմոֆոբ սովորություն, որոնց արժե հետեւել բոլորին

21:51   24 օգոստոսի, 2015

Նախագահության թեկնածու Դոնալդ Թրամպը եւ Կոմիկ Հոուի Մանդելը հերմոֆոբներ են` մարդիկ, որոնք մաքրության մոլուցք ունեն եւ վախենում են բակտերիաներից ու մանրէներից: Նրանք նույնիսկ հրաժարվում են իրար ձեռք սեղմել:

Ոմանց նման պահվածքը կարող է շատ տարօրինակ թվալ, բայց վարակաբաններն ասում են, որ մեզ էլ չէր խանգարի հետեւել հերմոֆոբների որոշ սովորությունների:

Ձեզ ենք ներկայացնում այդ օգտակար սովորույթներից մի քանիսը.

1. Շունչը պահեք, երբ մոտերքում ինչ-որ մեկը փռշտում է

Բժիշկ Ջեյքըբ Թեյթըլբաումը խորհուրդ է տալիս շունչը պահել, եթե մոտերքում ինչ-որ մեկը փռշտում է: Լավ միտք է նաեւ շրջվելը: Դա կօգնի, որ մանրէները ձեր օրգանիզմ չընկնեն:

2. Կանոնավոր կերպով մաքրեք հեռախոսը

Մեր բջջային հեռախոսների մակերեւույթին շատ բակտերիաներ կան, որոնք կարող են օրգանիզմ ներթափանցել աչքով, բերանով, քթով կամ ականջով: Դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս հեռախոսը կանոնավոր կերպով մաքրել հակաբակտերիալ անձեռոցիկներով: Նույնը վերաբերում է դռան բռնակներին, համակարգչի ստեղնաշարին եւ մկնիկին:

3. Գազամղիչին ձեռք տալուց հետո լվացեք ձեռքերը

Գազամղիչները ամենակեղտոտ առարկաների ցուցակի մեջ են մտնում, դրա համար էլ հատուկ խորհուրդ ենք տալիս խնամքով մաքրել դրանք կամ ձեռքերը լվալ դրանց օգտագործումից հետո:

4. Պայուսակների հետ զգույշ վարվեք

Պայուսակը գետնին մի դրեք, փորձեք կախել: Արժե նաեւ ժամանակ առ ժամանակ մաքրել հակաբակտերիալ միջոցներով:

5. Հասարակական զուգարաններում զգույշ եղեք

Հասարակական զուգարաններում ձեզ բազմաթիվ վտանգներ են սպասում. Դռան բռնակները, փականները, հեղուկ օճառի մղիչները եւ իհարկե զուգարանակոնքերը, որոնք լի են բակտերիաներով եւ վարակահարուցիչներով: Այդ ամենին ձեռք տվեք  բացառապես անձեռոցիկներով, իսկ դռները փորձեք ոտքով բացել:

6. Ուշադիր եղեք սեփական զուգարանում

Սեփական զուգարանում ջուրը քաշելուց առաջ, անպայման կափարիչով փակեք. դա կանխարգելում է ջրի բակտերիաների` օդին փոխանցվելը: Ատամի խոզանակները ծածկեք հատուկ գլխիկներով:



© NEWS.am Medicine