Կանայք սեռական կողմնորոշման հարցերում ավելի ճկուն են, քան տղամարդիկ

23:48   25 օգոստոսի, 2015

Սեռական կողմնորոշման հարցերում կանայք ավելի ճկուն են, եւ նրանց շրջանում բիսեքսուալությունն ավելի տարածված է, քան տղամարդկանց շրջանում:

Ավելի քան 9 հազար երիտասարդի մասնակցությամբ անցկացված հարցումը ցույց է տվել, որ կանայք չեն բացառում սեռական փորձն իրենց սեռի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են փոխում սեփական սեռական կողմնորոշման մասին կարծիքը: Տղամարդիկ՝ հակառակը, ավելի հաճախ իրենց կա՛մ «100 տոկոսանոց հետերոսեքսուալ», կա՛մ «100 տոկոսանոց նույնասեռական» են համարում:

Այս հետաքրքիր հարցման արդյունքները հաստատում է նաեւ մեկ այլ ակնհայտ փաստ. ավելի ու ավելի մեծ թվով կին աստղեր են բացահայտորեն հայտարարում իրենց բիսեքսուալության մասին: Օրինակ՝ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին սիրային կապ է ունեցել ճապոնացի Ջեննի Շիմիդուի հետ: Ջոնին, ով ներկայում դերասան Բրեդ Փիթի հետ 6 երեխա է մեծացնում, մի անգամ ասել է, որ այլ հանգամանքների դեպքում, հավանաբար, կամուսնանար Ջեննիի հետ:

Մոդել Կառա Դելեւինն իր հերթին պնդում է, որ իր բիսեքսուալությունը տարիքի հետ դժվար թե փոխվի, իսկ դերասանուհի Էմբեր Հյորդը, մինչ Ջոնի Դեփի հետ ամուսնանալը, երկարատեւ հարաբերություններ է ունեցել մի լուսանկարչուհու հետ:

 

 



© NEWS.am Medicine