Sanford Health-ը կամավորների է փնտրում Էբոլայի տենդի դեմ պատվաստանյութը փորձարկելու համար

13:26   28 օգոստոսի, 2015

Sanford Health ընկերությունը կամավորների է փնտրում Էբոլայի տենդի նոր պատվաստանյութի փորձարկման համար: Փորձարկումների ընթացքում գիտնականները ստիպված կլինեն համոզվել, որ պատվաստանյութը կարող է օրգանիզմի համար անվնաս եղանակով հակամարմիններ ստեղծել, որոնք կպաշտպանեն վտանգավոր հարուցիչից: 

Նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկմանը կարող են մասնակցել 18-65 տարեկան մարդիկ, որոնք այդ տենդով չեն հիվանդացել: Ընդամենը   30 կամավոր է անհրաժեշտ, որոնցից յուրաքանչյուրին մի ներարկում կանեն.  90 տոկոսին պատվաստանյութ կներարկեն, իսկ 10 տոկոսին՝ ուղղակի հեղուկ: Հետո 6 ամսվա ընթացքում նրանք ստիպված կլինեն երեք անգամ այցելել հիվանդներին, որպեսզի պարզեն, թե պատվաստանյութն ինչպես է ազդում:

Հետաքրքրված անձանց առաջարկվում է զանգահարել (855) 305-5064 հեռախոսահամարով:

Էբոլայի տենդը Արեւմտյան Աֆրիկայում սկսել էր տարածվել անցյալ տարի: Ինչպես հաղորդում են ամերիկյան  Centers for Disease Control and Prevention կենտրոնի մասնագետները, էբոլայի հարուցիչը հարձակվում է մարդու իմունային համակարգի  ու նրա ներքին օրգանների վրա՝ արյունահոսություն առաջացնելով: Հարուցիչը ծայրաստիճան վարակիչ է եւ փոխանցվում է շփման ընթացքում՝ հեղուկների միջոցով: Այս պահին տվյալ հարուցիչի դեմ գործող պատվաստանյութ չկա, ինչպես եւ գոյություն չունի արդյունավետ բուժում:



© NEWS.am Medicine