Հակաբիոտիկները 53 տոկոսով բարձրացնում են շաքարախտի զարգացման վտանգը

10:44   29 օգոստոսի, 2015

Հակաբիոտիկների ընդունումը զգալիորեն բարձացնում է երկրորդ տեսակի շաքարախտի զարգացման վտանգը, հայտնում են Դանիայի Gentofte Hospital-ի հետազոտողները։Ավելի քան 1․4 միլիոն հիվանդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե 15 տարվա ընթացքում մարդիկ այդ դեղամիջոցների ընդամենը 4 կուրս ընդունեն, ապա շաքարախտի զարգացման վտանգը կաճի53 տոկոսով։

Հակաբիոտիկների բացահայտումը 1940 -ականներին շրջադարձային էր բժշկության ոլորտում․ սպանելով վտանգավոր մանրէները՝ այդ դեղամիջոցները միլիոնավոր մարդկանց բուժում էին վարակներից, որոնք առաջ սպանում էին անխտիր բոլորին։ Սակայն հակաբիոտիկները ոչնչացում են նաեւ աղիքներում բնակվող «լավ մանրէները» , որոնք դրական ներգործություն են թողնում մարսողական գործընթացների ու մետաբոլիզմի վրա։

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ հենց դա է մեծ քանակության հակաբիոտիկներ ընդունող մարդկանց շրջանում շաքարախտի զարգացման վտանգի բարձրացման պատճառը։ Այսպես ասած «լավ մանրէների» պակասը հանգեցնում է նրան, որ մարդիկ սկսում են այլ կերպ մարսել շաքարն ու ճարպը։

Կա նաեւ այլ հնարավոր բացատրություն ․ չախտորոշված շաքարախտի զոհերը ավելի խոցելի են վարակների նկատմամբ, ու որպես հետեւանք, նրանք սկսում են ավելի շատ քանակության հակաբիոտիկներ օտագործել։

Տվյալ հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում։



© NEWS.am Medicine