Վթարը 50 տարի անց սպանել է տղամարդուն

16:48   28 օգոստոսի, 2015

1965-ի հուլիսին Փենսիլվանիայից 8-ամյա մի տղա վթարի էր ենթարկվել եւ վնասվածքներ էր ստացել, որոնք 50 տարի անց  նրա մահվան պատճառ դարձան:  

58-ամյա Ռիչարդ Օլբրայթը վերջերս է մահացել. դատարանի որոշման համաձայն, նա այդպես էլ չէր ապաքինվել այն վնասվածքներից, որ ստացել էր   50 տարի առաջ: Եվ հենց այդ վնասվածքներն են  2015  թվին նրա մահվան պատճառ դարձել:  Այդ վթարի հետևանքով տղամարդը գլխի վնասվածք էր ստացել, երկու ոտքի ջարդվածք եւ բազմաթիվ այլ լուրջ խեղումներ, որոնց պատճառով մասամբ անդամալույծ էր դարձել եւ ցմահ բուժման կարիք ուներ:

Մասնագետների խոսքով, նման բան շատ հազվադեպ է լինում, բայց հին վնասվածքները երբեմն իրոք սպանում են՝ տարիներ անց:



© NEWS.am Medicine