Մատներ չունեցող 8-ամյա տղան 3D տպիչով տպված հզոր պրոթեզ է ստացել

19:31   28 օգոստոսի, 2015

Լյուկ Դենիսոնը, որն այժմ 8 տարեկան է, ծնվել էր ձախ ձեռքի վրա առանց մատների: Դա տղային չի խանգարել նորմալ, լիարժեք կյանքով ապրել, բայց նրա կյանքն ավելի է լավացել, երբ նա e-NABLE-ից 3D տպիչով տպված նոր ձեռք է ստացել:   

e-NABLE – ը կամավորների խումբ է, որոնք ամբողջ աշխարհի երեխաների համար 3D տպիչով տպված ձեռքի պրոթեզներ են ստանում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ  մի քանի ընկեր ցանկացել են օգնել մի երեխայի: Հետո շարժմանը նոր մարդիկ են միացել՝ ինժեներներ, թերապեւտներ, համալսարանի պրոֆեսորներ, դիզայներներ, երգիչներ, ուսուցիչներ եւ շատ այլ մարդիկ, եւ այս պահին  e-NABLE-ը ամբողջ աշխարհից   5000 կամավորի է միավորում:

8-ամյա Լյուկի հայրը՝ Գրեգը կապվել է e-NABLE-ի երեխաների հետ եւ նրանց օգնել է տղայի համար պրոթեզ մշակել:   Ավելին՝ այժմ նա տանը 3D Ultimaker տպիչ ունի, որի օգնությամբ նա որդու ձեռքի համար տարբեր գույների, տարբեր դիզայնով տպիչներ է տպում: Իսկ եթե ինչ-որ բան հանկարծ ջարդվում է կամ էլ լավ չի աշխատում, ամհրաժեշտ մասն անմիջապես նորից է տպվում:  

Երեխաները սիրում են գունավոր պրոթեզներ, նկատել է Ահարոն Բրաունը  e-NABLE-ից, որովհետեւ գույները տարբերվելու եւ ինքն իրեն սուպերհերոս զգալու հնարավորություն են տալիս: Օրինակ՝ պրոթեզներին Կուղխերի ճանկերի նման ճանկեր են ավելացնում: Երեխաներին դա շատ է դուր գալիս:



© NEWS.am Medicine