Աճի հորմոնի ներարկումը տարեց կանանց պաշտպանում է կոտրվածքներից

15:41   31 օգոստոսի, 2015

Աճի հորմոնի ներարկումները օգնում են նվազեցնել կոտրվածքների քանակը օսթեոպորոզով հիվանդների մոտ: Այս ներարկումները հատկապես օգտակար են տարեց կանանց համար, համարում են շվեդ գիտնականները:

Շվեդական Sodra Alvsborgs Hospital –ի գիտնականները տասը տարվա ընթացքում հետազոտություն են անցկացրել. սա տարեց կանանց շրջանում այս թեմայով ամենածավալուն եւ ամենաերկարատեւ հետազոտությունն է: Դիտարկումների ժամանակահատվածում հորմոնների ներարկումները ընդհանուր առմամբ կրկնակի կրճատում էին կոտրվածքների թիվը, ինչը զգալի արդյունք է:

Նույնիսկ հորմոնների ներարկումները դադարեցնելուց մի քանի տարի անց այդ կանանց մոտ ոսկորների միներալային խտությունը դեռ լավ մակարդակի վրա էր պահպանվում, իսկ կոտրվածքների վտանգը՝ նվազում: Ընդհանուր առմամբ, ներարկումների ժամանակաշրջանը կազմել է 18 ամիս, որից հետո կանանց առողջությանը հետեւում էին եւս մի քանի տարի:

Պլացեբո ստացածների խմբում նման էֆֆեկտ չէր նկատվում: Օսթեոպորոզը ոսկորների անշեղորեն զարգացող պաթոլոգիական հիվանդություն է, որի պատճառով ոսկորները փխրուն են դառնում, ինչն էլ իր հերթին բարձրացնում է կոտրվածքների սպառնալիքը: Օսթեոպորոզի վտանգը հատկապես մեծ է այն կանանց շրջանում, ովքեր մտել են դաշտանադադարի շրջան, քանի որ այդ ժամանակ բնական հորմոնների մակարդակը զգալիորեն նվազում է: Վիճակագրությամբ ՝ կանայք տղամարդկանցից երեք անգամ ավելի հաճախ են բախվում ՝ օսթեոպորոզի հետեւանքով առաջացած կոտրվածքների հետ:



© NEWS.am Medicine