Երեւանում տեղի կունենա կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային սիպոզիում

12:57   1 սեպտեմբերի, 2015

Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնը Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի հետ համատեղ, Երեւանում կազմակերպում է կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիպոզիումը:

Հանդիպման հյուրերն են Ավստրիայի բժշկական համալսարանի պրոֆեսորներ, Վիեննայի կենտրոնական հոսպիտալի վիրաբուժական ծառայության ղեկավար Ռայմունդ Ջակեզը եւ նույն կենտրոնի քիմիաթերապիայի առաջատար մասնագետներից Գյունթեր Շտեգերը:

Միջոցառումն իրականացվում է Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի «Պրոֆեսորական այցելություններ» ծրագրի շրջանակներում:

 Քննարկվելիք թեմաներն են. կրծքագեղձի քաղցկեղին առնչվող ժամանակակից  խնդիրները եւ  ոլորտում գրանցված հաջողությունները: Միջոցառմանը նաեւ կմասնակցեն կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր միավորվել են Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունում, որն իր տեսակով առաջինն է մեր երկրում: 



© NEWS.am Medicine